Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/06/2024 | Press release | Distributed by Public on 05/07/2024 06:13

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի հետ

06 մայիսի, 2024

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկում օրակարգի զարգացման հեռանկարները: Ընդգծվել է այդ ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերույունների վերականգման նպատակով նախաձեռնված ճանապարհին և վերջին շրջանում կայացած քննարկումների արդյունքում նկատելի է երկուստեք վճռականությունըը էական խթան հաղորդել երկկողմ կապերին, որոնք հիմնված են պատմական ու քաղաքակրթական ընդհանուրթյունների վրա:

Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային, գիտության ու կրթության ոլորտում, մարդկանց միջև շփումների խորացման հարցերին՝ Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկի, ինչպես նաև «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի օգտակարությունը: Որպես երկու ժողովուրդների միջև ամուր կապերի վկայություն նշվել է նաև Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի նկատմամբ հունգար ժողովրդի և Հունգարիայի կառավարության հոգածությունը:

Արարատ Միրզոյանը և Իշտվան Յակաբը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը, մարտահրավերները: