The President of the Republic of Armenia

04/16/2024 | Press release | Distributed by Public on 04/16/2024 08:58

Հանրապետության նախագահն ընդունել է «Մոդեքս» կենտրոնի տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Մոդեքս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին:

Հայկազ Ֆանյանն աշխատանքային կարգով Հանրապետության նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա դինամիկայի և հիմնական միտումների վերաբերյալ կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առկա իրավիճակում երկրի տնտեսության զարգացման հնարավորությունների և խոչընդոտների, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումներն ու համագործակցությունը:

← Վերադառնալ