Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/13/2024 | Press release | Distributed by Public on 12/13/2024 08:40

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի եզրափակիչ խոսքը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի եզրափակիչ խոսքը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

13 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 13-ին «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ ֆորումի ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր զեկուցողներին հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար: Անդրադառնալով թեմատիկ քննարկումներին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում միանման քաղաքականություն որդեգրած փոքր պետությունների առաջնորդության կարևորությունը:

Վահան Կոստանյանը նշել է, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, նախադեպերին և հաջողված պատմությունների սակավությանը, անհրաժեշտ է ապահովել այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շարունակականությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ մղելու նպատակով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քաղաքական կամքի կարևորությունը:

Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն իր խոսքում նշել է.

«Ինչպես նշվեց քննարկումներից մեկի ընթացքում՝ մենք ենք միջազգային հանրությունը և մենք պետք է ապահովենք միջազգային իրավունքի կիռաումը»: